Աշխարհ

17.04.2015 20:10


Լեհաստանում 18–րդ դ. սեքս խաղալիք են պեղել (լուսանկար)

Լեհաստանում 18–րդ դ. սեքս խաղալիք են պեղել (լուսանկար)

Լեհաստանի Գդանսկ քաղաքում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են XVIII դ. երկրորդ կեսին պատկանող սեքս խաղալիք: Ինչպես տեղեկացնում է «Discovery»-ն, կաշվից պատրաստված ֆալոսյան իրը գտել են այնտեղ, որտեղ նախկինում գտնվում էր զուգարանը:

«Հավանաբար, ինչ-որ մեկը պարզապես կորցրել է այդ հնադարյան արհեստական առնանդամը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հուշարձանների պահպանման տարածաշրջանային գրասենյակի մամուլի խոսնակ Մարչին Տիմինսկին:

Բացի խաղալիքից՝ մասնագետները հայտնաբերել են նաև խեցեղեն, ոսկերչական իրեր, ինչպես նաև փայտե սրերի մնացորդներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը