Աշխարհ

17.04.2015 22:24


Ուրալում հազվագյուտ զմրուխտ են գտել (լուսանկար)

Ուրալում հազվագյուտ զմրուխտ են գտել (լուսանկար)

Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի Մալիշևյան հանքավայրում 230 գրամ քաշով հազվագյուտ զմրուխտ են հայտնաբերել։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ դա վերջին տարիներին գտնված ամենախոշոր նման քարն է։

«Այդպիսի քարեր ոչ միշտ է հաջողվում գտնել։ Մոտ ժամանակներս այն կներկայացվի գնահատող փորձագետներին՝ «Ռուսաստանի Գոխրանին»։ Նման քարերը հետաքրքրություն են ներկայացնում ոչ այնքան ոսկերչական արտադրության համար, որքան որպես հավաքածուի ինքնատիպ նմուշ»,–նշել են Կալինինգրադի թանկարժեք քարերի կոմբինատից։

Զմրուխտի մաքուր քաշը կազմում է 220 գրամ։ Խոշոր, առանց թերությունների զմրուխտե քարերը, սկսած 5 կարատից, ալմաստից թանկ են գնահատվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը