Աշխարհ

20.04.2015 18:56


ԱՄՆ–ում բնակիչն իր բակում կենդանի շնաձուկ է հայտնաբերել (տեսանյութ)

ԱՄՆ–ում բնակիչն իր բակում կենդանի շնաձուկ է հայտնաբերել (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում: «NBC»-ի փոխանցմամբ՝ Բոնիտա բիչ քաղաքի բնակիչներից մեկն իր տան բակում կենդանի շնաձուկ է հայտնաբերել:

Բանն այն է, որ Ֆլորիդայի մերձափնյա այդ գոտում գտնվող որոշ տներ այնքան մոտ են Մեքսիկական ծոցին, որ բնակիչները լողափեր են կառուցում հենց իրենց բակերում: Ստորև ներկայացված կադրերում երևում է, թե ինչպես է շնաձուկը լողում բնակիչներից մեկի լողավազանում:

Տեսանյութի հեղինակը մտահոգություն է հայտնել, որ հարևաններից մեկը կերակրում է շնաձկներին՝ անվանելով դա «անպատասխանատու պահվածք», քանի որ գիշատիչ ձկներն իրական վտանգ են ներկայացնում տեղաբնակների համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը