Աշխարհ

20.04.2015 21:05


Նորվեգիան, առաջինն աշխարհում, կհրաժարվի FM ռադիոյից

Նորվեգիան, առաջինն աշխարհում, կհրաժարվի FM ռադիոյից

2017 թվականին Նորվեգիայի բոլոր ռադիոկայանները կհրաժարվեն FM հաճախականությունից՝ անցնելով թվային DAB и DAB+ ձևաչափի։ Այս մասին հայտնում է նորվեգական «Radio.no» պարբերականը։ Այսպիսով, Նորվեգիան կդառնա առաջին երկիրը, որն ամբողջությամբ կդադարեցնի FM հեռարձակումը։

Այնտեղ թվային հեռարձակումը սկսվել է դեռևս 1995թ.։ «Lenta.ru»–ն գրում է, որ այժմ նորվեգացի ունկնդիրների գրեթե կեսը հենց այդ ձևաչափն է նախընտրում։ 22 ռադիոկայան թվային է դարձել, FM–ով հեռարձակվում է ընդամենը 5–ը։

Ամբողջությամբ թվային հեռարձակմանն անցնելու հարցը քննարկում են Եվրոպայի այլ երկրներ ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը