Աշխարհ

21.04.2015 11:25


Վրաստանը 410 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կստանա ԵՄ–ից

Վրաստանը 410 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կստանա ԵՄ–ից

Վրաստանը 410 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կստանա Եվրամիությունից։ Այս մասին, «Apsny.ge»–ի փոխանցմամբ, հայտնի է դարձել Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամարա Բերուչաշվիլիի՝ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ հանդիպումից հետո։

Վերջինը վստահություն է հայտնել, որ Վրաստանի համար նախատեսված 410 մլն եվրո արժողությամբ ֆինանսական փաթեթը կծախսվի Ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված ծրագրով։

Եվրահանձնակատարը նշել է, որ ֆինանսական աջակցությունը նախատեսված է 2015-2017 թթ. ՓՄՁ-ներում ներդրումներ անելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը