Աշխարհ

22.04.2015 19:01


«Թվիթթերը» թույլատրել է անձնական նամակներ ստանալ անծանոթներից

«Թվիթթերը» թույլատրել է անձնական նամակներ ստանալ անծանոթներից
«Թվիթթեր» միկրոբլոգների ցանցը փոխել է իր քաղաքականությունը` կապված անձնական նամակների փոխանակման հետ: Այսուհետև միկրոբլոգի օգտատերերը, ովքեր չէն հանդիսանում իրար էջերի հետևողներ, կարող են շփվել անձնական հաղորդագրությունների միջոցով:

Անծանոթներից անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունն արդեն հայտնվել է «Թվիթթերում», ինչպես նաև «iOS»-ի և «Android»-ի համար բջջային հեռախոսների հավելվածներում: Բացի այդ, եթե դուք ջնջեք ձեր նամակագրությունը, «Թվիթթերն» այլևս չի թույլատրի տվյալ օգտատերին ձեզ որևէ նամակ ուղարկել:

Նշենք, որ անցյալում «Թվիթթերը» պարտավորում էր համացանցի օգտատերերին ընկերանալ միմյանց հետ, ինչից հետո միայն մարդիկ կարողանում էին իրար անձնական հաղորդագրություններ ուղարկել: Նոր ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել այն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը