Աշխարհ

22.04.2015 14:16


100–կարատանոց ադամանդը վաճառվել է 22 մլն դոլարով (լուսանկար)

100–կարատանոց ադամանդը վաճառվել է 22 մլն դոլարով (լուսանկար)

Նյու Յորքի «Sotheby`s» աճուրդի տանը 22,1 մլն դոլարով վաճառվել է 100կարատանոց սպիտակ ադամանդը։ Այս մասին, «Լենտա»–ի փոխանցմամբ, նշվում է «Sotheby's»–ի պաշտոնական կայքում։

Այսպես կոչված՝ երեսակված զմրուխտով ադամանդը՝ հնդկական ընկույզի չափով, «De Beers» ընկերությունը բերել էր Հարավային Աֆրիկայից։

«Գույնը՝ ճերմակից ճերմակ։ Քարն այնքան թափանցիկ է, որ կարող է համեմատվել միմիայն ջրի հետ»,–Նյու Յորքում «Sotheby's»–ի ոսկերչական բաժնի ղեկավար Գերի Շուլերի խոսքերն է մեջբերում «Reuters»–ը։

Անանուն գնորդը թանկարժեք քարը ձեռք է բերել հեռախոսով։ Ադամանդի նախնական արժեքը 19 մլն դոլար էր։

Վերջին 25 տարվա ընթացում սա արդեն նման քաշով վաճառված 6–րդ ադամանդն էր։ Այդուհանդերձ, այն ամենաթանկը չէ. 2013–ին «Sotheby's»–ի սակարկությանը Հոնկոնգում 30,6 մլն դոլարով վաճառվեց 118–կարատանոց ադամանդը։

Իսկ ներկա պահին ռեկորդակիր է համարվում 59,6–կարատանոց, վարդագույն «Pink Star» ադամանդը։ Այն վաճառել է կրկին «Sotheby's» աճուրդի տունը Շվեյցարիայում՝ 83 մլն դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը