Աշխարհ

22.04.2015 16:26


Ազնավուր. «Եթե չլիներ Ցեղասպանությունը, Թուրքիան կունենար շատ հայտնի երգիչ» (տեսանյութ)

Ազնավուր. «Եթե չլիներ Ցեղասպանությունը, Թուրքիան կունենար շատ հայտնի երգիչ» (տեսանյութ)

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը «LifeNews»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ իրականացնելով Ցեղասպանություն՝ Թուրքիան իրականում զրկվել է բազմաթիվ ակնառու գործիչներից, որոնք փախել էին Թուրքիայից, իսկ կարող էին այդ երկրի մի մասը դառնալ:

«Հայերը երբեք լայնորեն չէին անդրադառնում այդ թեմային, կարծես թե նրանք ամաչում էին դրանից, մինչդեռ պետք է ամաչեն նրանք, ովքեր արել են դա: Սակայն հարկ է նշել, որ այժմ Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ընդունում են Ցեղասպանության փաստը: Եվ նման մարդկանց թիվն աճում է, -ասել է Ազնավուրը,–եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան կունենար շատ հայտնի երգիչ, և դա ես եմ: Նրանք կորցրել են հայ մտավորականներին, բայց չկարողացան ոչնչացնել նրանց: Մենք կարողացանք փրկվել, սակայն նրանք կորցրել են ակնառու գործիչների, որոնք փախել են Թուրքիայից, և ովքեր կարող էին դառնալ այդ երկրի մի մասը: Բայց այս ամենը մնացել է անցյալում: Այժմ մենք 21-րդ դարում ենք, և ժամանակն է այլ տեսանկյունից դիտարկել իրադարձությունները: Մեր երկու ազգերի միջև ընդհանուր բաներ շատ կան, և ժամանակն է ընդունել այն ամենը, ինչը տեղի է ունցել մեր միջև, հաղթահարել այդ պատնեշն ու շարժվել առաջ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը