Աշխարհ

23.04.2015 09:50


Կորեացի վարչապետը հրաժարական է տվել

Կորեացի վարչապետը հրաժարական է տվել

Հարավային Կորեայի իշխանական վերնախավում ծագած կոռուպցիոն սկանդալը ստիպել է հրաժարական ներկայացնել վարչապետ Լի Վան Գուին։

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ վերջինը նույնիսկ չի համաձայնեցրել իր որոշումը նախագահ Պակ Կին Խեի հետ, որը դեռ չի վերադարձել Լատինական Ամերիկա կատարած իր շրջագայությունից։ Որոշումն աննախադեպ է դարձել ՀԿ–ի պատմության մեջ. սա արդեն այս տարի երկրորդ վարչապետի հրաժարականն է։

Չնայած Հարավային Կորեայի ղեկավարի դերում նախագահն է, վերջին ամիսների իրադարձությունները վարչապետի պաշտոնը դարձրել են ԶԼՄ–ի սևեռուն ուշադրության թիրախ։

Նախկին վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական ներկայացրեց փետրվարին՝ ստանձնելով «Սևոլ» լաստանավի կործանման պատասխանատվությունը։ Նավաբեկության հետևանքով 300 մարդ էր զոհվել։

Լի Վան Գուի հրաժարականից առաջ երկրի ընդդիմադիր «Նոր քաղաքական ալյանս՝ հանուն ժողովրդավարության» կուսակցությունը հայտարարել էր, որ հասնելու է իմպիչմենտի։

Նման վճռական որոշման պատճառը կոռուպցիայի մեջ մեղադրվող գործարար Սուն Վան Չոնի ինքնասպանությունն էր, ավելի ճիշտ՝ մահից առաջ նրա թողած գրությունը, որը գտնվել էր նրա գրպանում։ Դրանում Չոնը նշել է 8 մարդու, որոնց ինքը կաշառք է տվել, ինչպես նաև գումարների չափը, որոնք նրանք ստացել են։ Այդ ցանկում է եղել նաև Լի Վան Գուն, որն, իբր, ստացել է 27 հազ դոլար, և թեև նա քանիցս հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած հետաքննության, քանի որ միանգամայն մաքուր է օրենքի առաջ, չի շահել մարդկանց համակրանքը։

Նախագահ Պան Կին Խեն պահանջել է ստուգել բոլոր կասկածյալներին՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից։ Սակայն վերջին կաթիլը դարձել է իմպիչմենտի սպառնալիքը։

Նախագահն արդեն հայտարարել է, որ ցավում է վարչապետի որոշման համար, և խոստացել է այդ հարցով զբաղվել Սեուլ վերադառնալով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը