Աշխարհ

24.04.2015 11:50


Ռուս ձեռնարկատեր. «Թուրքիան այսօր զբաղեցնում է հայ ժողովրդի տարածքների մեծ մասը»

Ռուս ձեռնարկատեր. «Թուրքիան այսօր զբաղեցնում է հայ ժողովրդի տարածքների մեծ մասը»

Հողային տարածքների վերաբերյալ հայերի պահանջները միանգամայն տեղին են ու արդարացված։ Այս մասին, «novostink.ru» ռուսալեզու կայքի փոխանցմամբ, Երևանում լրագրողներին ասել է ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովը։

Վերջինն, իբրև իր խոսքերի ապացույց, ԵՊՀ–ին է նվիրել Իվան Ահեղի ձեռագիր տարեգրության պատճենը, որը ներառում է աշխարհի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև Իվան Ահեղի իշխանության առաջին կեսը (1550–ական թթ.)։

Տարեգրության մեջ բազմիցս հիշատակվում է պատմական Հայաստանը։

Այս տարեգրությամբ թագաժառանգներին սովորեցրել են երկիր կառավարել։ Իսկ Իվան Ահեղի ժամանակներում պատմությունը կեղծելը, ինքներդ եք հասկանում, վտանգավոր բան էր։ Հետևաբար, այն ամենը, ինչ այստեղ գրված է, հնարավոր չէ հավաստի չհամարել։ Թուրքիան այսօր զբաղեցնում է հայ ժողովրդի տարածքների մեծ մասը,–ասել է բանախոսը։

Հանրահայտ փաստի դեմ առարկությունները Ստերլիգովը որակել է մերկապարանոց, որոնք բխում են քաղաքական նկատառումներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը