Աշխարհ

25.04.2015 14:55


Նյու Յորքի քաղաքապետը հանդես է եկել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հայտարարությամբ

Նյու Յորքի քաղաքապետը հանդես է եկել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հայտարարությամբ

ԱՄՆ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հայտարարությամբ։

«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում նրանց, ովքեր 100 տարի առաջ նահատակվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, որը 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից է, երբ ավելի քան 1 մլն հայ ենթարկվել է պետության կողմից արտոնված սպանությանը, բռնությանը և զանգվածային բռնի տեղահանմանը»,- գրել է քաղաքապետը։

Ըստ քաղաքապետի՝ Նյու Յորքի և ամբողջ աշխարհի հայերի համար այդ պատմական ցավն ավելի է խորանում այն պատճառով, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել հայ ժողովրդի կոտորածը՝ որպես Ցեղասպանություն:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագի ժամանակ խոսել է այդ մասին, և դա արժե ևս մեկ անգամ կրկնել այս ցավալի տարելիցին: Այս տիպի դաժան ոճրագործության թեման չի կարող փակված լինել, եթե մենք չսկսենք երևույթներն իրենց անուններով անվանել... Դեմ լինելով այսօր տարածվող կրոնական անհանդուրժողականությանը՝ մենք պետք է օգտագործենք այս առիթը՝ վերաիմաստավորելով անցյալը, որպեսզի պայքարենք այսօրվա խտրականության դեմ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը