Աշխարհ

27.04.2015 11:35


Պոլսում Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող 6 մարդ է ձերբակալվել

Պոլսում Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող 6 մարդ է ձերբակալվել

«Ակօս»–ից տեղեկանում ենք, որ ապրիլի 26-ին Պոլսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կազմակերպված ոգեկոչման միջոցառման ժամանակ ոստիկանները հարձակվել են ներկաների վրա։ Ակցիայի մասնակիցները պարզել են «Առերեսվում ենք Ցեղասպանությանը» կոչով պաստառներ, որոնք փորձել են խլել իրավապահ մարմինները։

Ձերբակալվել է 6 մարդ, որոնցից երկուսը վիրավոր է։ Այնուհետև խումբը հավաքվել է Սուրբ թագավոր եկեղեցու առջև և միասնական հայտարարությամբ հանդես եկել:

Ապրիլի 24-ին էլ Իսթիքլալ փողոցում կայացած ոգեկոչման արարողության ժամանակ էին ոստիկանները հարձակվել ու խլել պաստառները։ Ակցիայի մասնակիցները, սակայն, շարունակել են իրենց երթը առանց պաստառների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը