Լրահոս

27.04.2015 22:34


Անհայտ անձը «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կրակել է Mercedes-ի վրա

Անհայտ անձը «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կրակել է Mercedes-ի վրա

Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց անհայտ անձը կրակել է այնտեղ կայանված Mercedes մակնիշի 34 CR 751 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա կրակոցի հետք, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է կրակված գնդակ: Թե ինչպիսի հրազենից է արձակված՝ այս պահին իրավապահները ճշտում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը