Աշխարհ

28.04.2015 09:25


Բաղդադում պայթյունների զոհ է դարձել 20 մարդ

Բաղդադում պայթյունների զոհ է  դարձել 20 մարդ

«Associated Press»–ի փոխանցմամբ՝ նախօրեին Բաղդադում միանգամից երեք պայթյուն է որոտացել, որոնց հետևանով 20 մարդ է զոհվել։

Ամենահուժկու ահաբեկչությունը կազմակերպվել է երկրի հարավային Մանսուր թաղամասի առևտրային փողոցում. պայթյունի հետևանքով մոտ 20 մեքենա է այրվել, զոհվել է 10 մարդ։

Երեք մարդ էլ զոհվել է Ամիլի շրջանում պայթեցված մեքենայի հետևանքով։ Մյուս պայթյունը որոտացել է Բայյայում՝ անշարժ գույքի գործակալության մոտ, որտեղ էլ 7 մարդ է մահացել։

Նշվում է, որ Բաղդադի մի քանի տասնյակ բնակիչներ էլ վնասվածքներ են ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը