Աշխարհ

28.04.2015 10:41


Նեպալում զոհերի թիվը հասել է 4353-ի

Նեպալում զոհերի թիվը հասել է 4353-ի

Ապրիլի 28-ի՝ ժամը 07.57-ի դրությամբ՝ ըստ «Риа Новости», «BBC» և միջազգային լրատվական այլ գործակալությունների՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4353-ի, իսկ վիրավորներինը` 8000. տուժել է մոտ 8 մլն մարդ:

***
Ապրիլի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մ. Ապրեսյանի և Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում:

Ապրիլի 27-ի՝ ժամը 18.30-ի զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

***

Ապրիլի 26-ի՝ ժամը 12.00-ի դրությամբ՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գրանցվել են բազմաթիվ հետցնցումներ, այդ թվում՝ 5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ 18 հետցնցում:

Վերջինը գրանցվել է ժամը 11.09-ին՝ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ (9-10 բալ):

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ըստ «Риа Новости», «BBC» և այլ միջազգային լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը ժամը 07.57-ի դրությամբ հասել է 4353-ի: 2000-ից ավել է, որից մի քանի տասնյակը՝ հարևան Հնդկաստանում, իսկ մոտ 700-ը՝ մայրաքաղաք Կատմանդուում: Վիրավորների թիվը հասնում է 5000-ի:

***

Սույն թվականի ապրիլի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին), ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության՝ 28.330 և արևելյան երկայնության՝ 84.750:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ:

Ըստ «Риа Новости», «BBC» և այլ լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1450 մարդ, 1700-ը՝ վիրավորվել, ավերվել են բազմաթիվ շենքեր և շինություններ:

34 մարդ զոհվել է Հնդկաստանում, 5-ը՝ Տիբեթում:

Այս խորագրի վերջին նյութերը