Աշխարհ

29.04.2015 19:20


ԱՄՆ–ում դպրոցականները հրաշքով փրկվել են մեքենայի անիվների տակ հայտնվելուց (տեսանյութ)

ԱՄՆ–ում դպրոցականները հրաշքով փրկվել են մեքենայի անիվների տակ հայտնվելուց (տեսանյութ)

ԱՄՆ–ի Վաշինգտոնի ոստիկանությունը փնտրում է սպիտակ ավտոմեքենայի վարորդին, ով քիչ էր մնում՝ մեքենայի անիվների տակ գցեր դպրոցական ավտոբուսի կանգառում գտնվող երեք երեխաներին: Ավտոբուսում տեղադրված տեսախցիկն արձանագրել է այն պահը, երբ երեխաները, նստելով ավտոբուս, հրաշքով փրկվել են մեքենայի անիվների տակ ընկնելուց:

Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, ԱՄՆ-ում օրենսդրորեն արգելված է դպրոցական ավտոբուսից առաջ անցնելը՝ անկախ այն բանից, թե որտեղ է այն կանգնել, որպեսզի երեխաները կարողանան նստել: Երեխաների ծնողները, ովքեր տեղի ունեցած պատահարի ականատեսն են եղել, ցնցված են:

«Երեխաներս... Մենք այնքան մոտ էինք նրանց կորցնելուն: Սարսափելի է դիտել այս ամենը», - պատմել է դպրոցականներից մեկի մայրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը