Տնտեսական

29.04.2015 17:49


Ե. Զախարյան. «Գազի գնի իջեցման հետ կապված փաստաթղթային ձևակերպում առայժմ չկա»

Ե. Զախարյան. «Գազի գնի իջեցման հետ կապված փաստաթղթային ձևակերպում առայժմ չկա»

Ինչպես տեղեկացրել էինք, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի՝ դառնալով 165 դոլար 1000 խմ–ի համար:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն, ԱԺ–Կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ ընդգծել է, որ գազի գնի իջեցման հետ կապված փաստաթղթային որևէ ձևակերպում առայժմ չկա։

–Ընթանում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի լինի թղթային ձևակերպում։ Իսկ ներքին սպառողի համար, գազի գնի պահպանման հետ կապված, պետական մակարդակով հայտարարություն որևէ տեղ չի եղել։ Դրա համար կա հատուկ մարմին՝ ՀԾԿՀ–ն, և, հավանաբար, համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո՝ գազի գնի իջեցման վերաբերյալ, հանձնաժողովի կողմից կկատարվեն ուսումնասիրություններ, վերլուծություններ, և կարվի հայտարարություն,–հավելել է Ե. Զախարյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ պաշտոնապես հայտարարություն չի եղել այն մասին, որ գազի գինը սպառողների համար մնում է անփոփոխ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը