Աշխարհ

30.04.2015 10:06


«Charlie Hebdo»–ի գլխավոր ծաղրանկարիչն այլև չի նկարի Մուհամմեդին

«Charlie Hebdo»–ի գլխավոր ծաղրանկարիչն այլև չի նկարի Մուհամմեդին

«Charlie Hebdo» երգիծական պարբերականի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզիեն այլև չի նկարի Մուհամմեդ մարգարեին։ Այս մասին Լուզիեն ասել է «Inrocks»–ին տված հարցազրույցում.

«Դա այլևս ինձ չի հետաքրքրում։ Ես օգնել եմ՝ ինչպես Սարկոզին։ Ես չեմ ծախսի իմ կյանքը նրան նկարելու վրա», –նշել է Լուզիեն։

Ծաղրանկարիչն ընդգծել է, որ կտրականապես դեմ է պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ֆիլիպ Վալի այն տեսակետին, որ ահաբեկիչները հաղթել են, կամ գոնե հաղթել են «մեկ ճակատամարտ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրատարակման է պատրաստվում «Charlie Hebdo»–ի մահացած խմբագիր Սթեֆան Շարբոնիեի մասին գիրքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը