Աշխարհ

30.04.2015 13:53


Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ուղարկվել է Բունդեսթագի հանձնաժողովներ

Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ուղարկվել է Բունդեսթագի հանձնաժողովներ

Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծն ուղարկվել է Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովներին։ Բունդեսթագի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանձնաժողովներում քննարկվելուց հետո այն կներկայացվի Բունդեսթագի հաստատմանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24–ին Բունդեսթագում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ քննարկվել էր 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Դրանում, մասնավորապես, նշվում է. «Մեկ միլիոնից ավելի էթնիկ հայերի ծրագրված բնաջնջումը և արտաքսումը 20-րդ դարում իրականացված զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և ցեղասպանության օրինակ է»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի խոսնակն էլ հայտարարել էր, որ Մերկելը համամիտ է ներկայացված ձևակերպումներին։

«Այն, ինչ տեղի է ունցել աշխարհի աչքի առաջ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ցեղասպանություն է», - իր բացման խոսքում հայտարարել էր Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը` կոչ անելով Թուրքիային՝ ընդունել պատմական փաստը:

Որոշվել է Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը կատարել մինչև ամառային արձակուրդներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը