Աշխարհ

30.04.2015 20:40


Լիմպոպոյում զբոսաշրջիկին ոտնատակ են արել ընձուղտները (տեսանյութ)

Լիմպոպոյում զբոսաշրջիկին ոտնատակ են արել ընձուղտները (տեսանյութ)

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Լիմպոպոյում: Հեծանվով զբոսանքը 45-ամյա բրիտանացի Բրամ Մոսսեի համար մահվան ելքով է ավարտվել: Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, նախնական տվյալներով՝ զբոսաշրջիկին ոտնատակ են արել ընձուղտները: Ոստիկանության աշխատողները հայտնել են, որ Բոսսեն անհետացել է անցյալ կիրակի օրը: Տղամարդը դուրս է եկել հյուրանոցից՝ հեծանվով զբոսանքի, և այդպես էլ չի վերադարձել:

Հաջորդ օրը ոստիկանության աշխատողները հայտնաբերել են նրա դին և տրորված հեծանիվն ընձուղտների բնակության վայրում:

«Բոլոր հետքերը վկայում են այն մասին, որ զբոսաշրջիկին սպանել են ընձուղտները: Վնասվածքների բնույթից կարելի է եզրակացնել, որ նրան ոտնատակ են արել ընձուղտները», - լրագրողներին հայտնել է հարավաֆրիկյան ոստիկանության գնդապետ Ռոնել Օթոնը:

Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել 2013թ., երբ հեծանվորդները նկարահանել էին, թե ինչպես է իրենց վրա հարձակվում ընձուղտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը