Աշխարհ

04.05.2015 09:30


ԱՄՆ–ում Մուհամմեդի ծաղրանկարների ցուցահանդեսին կրակահերթ են բացել

ԱՄՆ–ում Մուհամմեդի ծաղրանկարների ցուցահանդեսին կրակահերթ են բացել

«Ռիա նովոստի»–ի փոխանցմամբ՝ ամերիկյան Տեխաս նահանգի Հարլենդ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ։ Իրավապահ մարմիններից մեկը վիրավորվել է։ Հարձակվող երկու զինյալն էլ սպանվել է։ Ցուցահանդեսի մասնակիցները տարհանվել են։

Ինչպես հայտնում է «NBC News»–ը, դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով 19.00–ին, երբ միջոցառումն արդեն ավարտին էր մոտենում։

Պատահարի մանրամասները քննվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը