Լրահոս

05.05.2015 12:29


Այսօր «Յուվենթուս»–ը և «Ռեալ»–ը կխաղան Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում

Այսօր «Յուվենթուս»–ը և «Ռեալ»–ը կխաղան Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում

Այսօր Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Յուվենթուս»–ը և Մադրիդի «Ռեալ»–ը։

«Ռեալ»–ը մրցաշարի գործող չեմպիոնն է, և նրան ընդամենը երկու քայլ է մնացել նոր ռեկորդին հասնելու համար. նախկինում դեռ ոչ ոքի չի հաջողվել հաղթել այս մրցաշարում երկու անգամ անընդմեջ (1991 թվականին մրցաշարի ձևաչափի փոփոխությունից հետո)։ Այսօրվա հանդիպմանն իրենց թիմին չեն կարող օգնել Մեդրանը, Բենզեման և Մոդրիչը։

Թուրինցիները ժամանակից շուտ ձեռք բերեցին Ա սերիայի չեմպիոնական կոչումը և այժմ կարող են կենտրոնանալ բացառապես Մադրիդի «Ռեալ»–ի դեմ պայքարի վրա։ Վնասվածքների պատճառով դաշտ դուրս չեն գա Կասերեսը, Պոգբան և Մարոնեն։

Այսօրվա հանդիպման մրցակիցները հանդիպել էին Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությանը։ Թուրինում առաջին խաղն ավարտվել էր ոչ ոքի (2:2), իսկ արտագնա հանդիպմանը «Ռեալ»–ն առաջ էր անցել «Յուվենթուս»–ից 2:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի փլեյ–օֆֆ։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը