Աշխարհ

06.05.2015 10:05


ԱՄՆ–ը 20 մլն դոլար կվճարի «Իսլամական պետության» առաջնորդների մասին տեղեկատվության համար

ԱՄՆ–ը 20 մլն դոլար կվճարի «Իսլամական պետության» առաջնորդների մասին տեղեկատվության համար

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս գլխավոր առաջնորդների մասին տեղեկատվության համար 20 մլն դոլար պարգևավճար է սահմանված։ Այս մասին նշվում է գերատեսչության կայքում։

Նշվում է, որ 7 մլն կվճարվի Աբդ ալ–Ռահման Մուստաֆա ալ–Քադուլիի մասին տեղեկատվության համար, 5–ական մլն դոլար՝ Աբու Մուհամմեդ ալ–Ադնանիի և Թարհան Թայմուրազովիչ Բատիրաշվիլիի, 3 մլն դոլար՝ Թարիք բեն ալ–Թահար բեն ալ–Ֆալիհ ալ–Ավնի ալ–Հարզիի համար։

Հիշեցնենք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը պաշտոնապես արգելված է աշխարհի մի շարք երկրներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը