Աշխարհ

07.05.2015 20:43


Աշխարհի ամենաերջանիկ երկրները (լուսանկարներ)

Աշխարհի ամենաերջանիկ երկրները (լուսանկարներ)

Երջանկությունը չափելը բարդ է. երբեմն այն կախված է այնպիսի մանրուքներից, որոնք չես արձանագրի ոչ մի սարքով։ «AdMe.ru»–ն կազմել է աշխարհի ամենաերջանիկ պետությունների տասնյակը։

10. Ավստրալիա

Թվում է՝ մի ամբողջ կյանք է պետք Ավստրալիայի բնական բոլոր գեղեցկութունները տեսնելու համար՝ չհաշված Բարիերային մեծ խութը և զարմանալի կենդանիները, որոնք չկան ոչ մի ուրիշ մայրցամաքում։

9. Նոր Զելանդիա

«Մատանիների տիրակալը» ֆիլմի ժամանակներից շատերը գիտեն, որ Նոր Զելանդիան մեր մոլորակի ամենագեղեցիկ վայրն է։ Չնայած դրա գինը մշտական երկրաշարժերն են, սակայն զբոսաշրջիկներն այնտեղից հեռանում են հմայված։

8. Շվեդիա

Այս երկիրը զարդարում են ձյունածածկ անտառները, հյուսիսային փայլատակումները, ինչպես նաև շքեղ ամրոցներն ու պալատները։

7. Նիդեռլանդներ

Ջրաղացների երկիր՝ կանաչ մարգագետիններում արածող սպիտակ ոչխարներով, կակաչներով, հեծանիվներով ու ջրանցքներով։

6. Ֆինլանդիա

Սանտա–Կլաուսի հայրենիքը։ Այս երկրի խստաշունչ, բայց շքեղ բնությունը ծնել է մարդկության պատմության ամենաբարի ու կենսուրախ կերպարներին։

5. Կանադա

Գետերով ու ծոցերով կտրտված Կանադայի հողն ասես ֆոտոշարքերի համար է ստեղծված։ Ազգային պարկեր, կախված կամուրջներ, արջեր, Նիագարայի ջրվեժ... հիանալու տեսարանները շատ են։

4. Նորվեգիա

Հյուսիսային մռայլ ռոմանտիկա, սառցաբեկորներ և բևեռային շողարձակում։ Նորվեգիան ամբողջ երկրագնդի «ամենադյուցազնական» վայրն է։ Այստեղ բացառապես վիկինգներ ու վալկիրիաներ (ռազմատենչ կանայք) են ծնվում, որոնց արյան մեջ ձգողություն կա դեպի վտանգավոր արկածներ։

3. Դանիա

Գեղեցկագույն լճեր՝ ավազե լողափերով, հնագույն ռոմանտիկ ամրոցներ, որոնց մի մասը բաց է՝ որպես հյուրանոցներ։

2. Իսլանդիա

Իսլանդական բնանկարներն այնքան հեռու են սովորականներից, որ հնարավոր են դարձնում ֆանտաստիկ ֆիլմերի նկարահանումները՝ առանց որևէ դեկորացիայի։

1. Շվեյցարիա

Կյանքն այստեղ հոսում է ալպիական լանջերի հետ ներդաշնակվելով։ Շվեյցարիան Եվրոպայի ամենալեռնային երկիրն է։ Բացի այդ, այստեղ է արտադրվում ամբողջ աշխարհում հայտնի շոկոլադը, որն «օժտված է» մարդկանց երջանկացնելու հատկությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը