Աշխարհ

08.05.2015 20:40


Սիբիրում գտել են աշխարհի ամենահին ապարանջանը (լուսանկարներ)

Սիբիրում գտել են աշխարհի ամենահին ապարանջանը (լուսանկարներ)

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան բաժնի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ռուս հնագետները Ալթայում՝ Դենիսովյան քարանձավում, ավելի քան 40 հազ տարվա ապարանջան են գտել։

«The Siberian Times»–ի տեղեկացմամբ՝ «դենիսովյան մարդն» այն պատրաստել է հղկված կանաչ հանքաքարից։ Ապարանջանն օգտագործվել է բացառապես հանդիսավոր արարողությունների ժամանակ։

Հետազոտողներին զարմացրել է հատկապես այն, որ ապարանջանն անհամեմատ ավելի որակյալ է եղել, քան հետագայում ստեղծված նմանատիպ այլ զարդերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը