Աշխարհ

08.05.2015 20:11


675 հազ դոլարանոց «Lamborghini»–ն այրվել է տիրոջ աչքի առաջ (տեսանյութ)

675 հազ դոլարանոց «Lamborghini»–ն այրվել է տիրոջ աչքի առաջ (տեսանյութ)

675 287 հազ դոլար արժողությամբ «Lamborghini»–ի տերն ու նրա եղբայրը հրաշքով են փրկվել, երբ սպորտային շքեղ մեքենան բռնկվել է անմիջապես փողոցի մեջտեղում։ Դեպքը տեղի է ունեցել չինական Շենյանում։

Նոր մեքենայի 38-ամյա ցնցված վարորդը պատմել է, որ ճանապարհին եղբայրը ծխի հոտ է առել, և երբ կանգնել են, մեքենան միանգամից բոցավառվել է։ Ականատեսները հասցրել են արձանագրել այդ պահը։

«The Mirror»–ի փոխանցմամբ՝ մինչ ժամանած հրշեջ–փրկարարները մարել են կրակը՝ մեքենան գրեթե ամբողջությամբ այրվել է։

Այժմ մեքենայի տերն ուզում է պարզել՝ ինչն է եղել բռնկման պատճառը։ Նա պատմել է, որ մի ամսից էլ քիչ է վարել այն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը