Աշխարհ

10.05.2015 20:31


Ստամբուլում «Lufthansa»–ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել տարօրինակ ձայների պատճառով

Ստամբուլում «Lufthansa»–ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել տարօրինակ ձայների պատճառով

Գերմանական «Lufthansa» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից գրեթե անմիջապես հետո վթարային վայրէջք է կատարել Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում։

«Lufthansa»–ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ անձնակազմի անդամները տարօրինակ ձայներ են լսել բեռների համար նախատեսված հատվածում։

Ավելի ուշ պարզվել է, որ բեռների մի մասը պարզապես վատ է ամրացված եղել։

Ինքնառիռը Ստամբուլից ուղևորվում էր Ֆրանկֆուրտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը