Աշխարհ

11.05.2015 10:47


Գտնվել են «Coca-Cola»–ի գործարանի վրա ընկած «Airbus»–ի ինքնագրերը

Գտնվել են «Coca-Cola»–ի գործարանի վրա ընկած «Airbus»–ի ինքնագրերը

Քաղավիացիայի վթարների և պատահարների հետաքննության հանձնաժողովի անդամները հայտնաբերել են Իսպանիայի «Coca-Cola»–ի գործարանի վրա ընկած «Airbus A400M»–ի ինքնագրերը։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ մասնագետներն արդեն սկսել են վերծանել դրանք, սակայն թե՛ նրանք և թե՛ նրանց հետ համագործակցող իրավապահ մարմինները դեռևս զերծ են մնում մեկնաբանություններից։

Նշենք՝ իսպանական Սևիլյայում շաբաթ օրը կործանվել է ռազմա–տրանսպորտային «Airbus A400M» ինքնաթիռը։ Ողբերգությունը տեղի է ունեցել թռիչքից մեկ րոպե անց։ Կործանումից առաջ օդաչուն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել, սակայն չի հասցրել վերադառնալ թռիչքային դաշտ։

Ռազմական օդանավում գտնվող 6 մարդուց 4–ը մահացել է, երկուսը՝ հոսպիտալացվել ծանր վիճակում։

Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ կործանված ինքնաթիռը նախատեսված էր Թուրքիայի ՌՕՈւ համար։ Պատահարից հետո Թուրքիան և Գերմանիան դադարեցրել են իրենց «Airbus A400M»–երի թռիչքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը