Աշխարհ

12.05.2015 14:25


Նյու Յորքից Բոսթոն գնացող ուղևորատար ավտոբուսը բռնկվել ու պայթել է (տեսանյութ)

Նյու Յորքից Բոսթոն գնացող ուղևորատար ավտոբուսը բռնկվել ու պայթել է (տեսանյութ)

Նյու Յորքից դուրս եկած ուղևորատար ավտոբուսը բռնկվել ու պայթել է Բոսթոնի ճանապարհին։ «NBC»–ի փոխանցմամբ՝ ուղևորները հրաշքով են փրկվել։

Ավտոբուսը սկսել է այրվել Մասաչուսեթսի խճուղու արևելյան մասում։ Նկատելով ծուխը՝ վարորդը կանգնեցրել է այն։ Բոլոր ուղևորները՝ 47 մարդ, հասցրել են դուրս գալ ավտոբուսից՝ նախքան այն կկորեր բոցերի մեջ։

Ուղևորներից մեկը հետագայում պատմել է, որ Քոնեքթիքութում ավտոբուսը կանգնել է տեխնիկական անսարքությունների պատճառով, սակայն վարորդը կասկածելի ոչինչ չի գտել, և շարունակել են ճանապարհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը