Աշխարհ

13.05.2015 09:49


Իրանն ԱՄՆ–ին ու Սաուդյան Արաբիային պատերազմով է սպառնացել

Իրանն ԱՄՆ–ին ու Սաուդյան Արաբիային պատերազմով է սպառնացել

Իրանական զորքը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել ցանկացած պետության դեմ, որը կհարձակվի Եմենի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Իրան շահիդ» նավի վրա։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը՝ իրանական ԶԼՄ–ին հղումով։

«Իրանական Կարմիր կիսալուսնի կողմից Եմենի համար նախատեսված մարդասիրական օգնությամբ նավի վրա հնարավոր հարձակումը տարածաշրջանում պատերազմ կբորբոքի»,–հայտարարել է իրանական գլխավոր շտաբի պետ Մասուդ Ջազայերին։

Վերջինը շեշտել է՝ այդ նախազգուշացումը վերաբերում է ԱՄՆ–ին ու Սաուդյան Արաբիային։

«Իրանի զսպվածությունն էլ սահմաններ ունի»,–ասել է գեներալը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը