Աշխարհ

13.05.2015 10:18


Բաղդադում պայթյունների հետևանքով 15 ուխտագնաց է զոհվել

Բաղդադում պայթյունների հետևանքով 15 ուխտագնաց է զոհվել

Առնվազն 15 շիական ուխտագնաց է զոհվել իրաքյան մայրաքաղաքում պայթյունների հետևանքով։

«Associated Press»–ի փոխանցմամբ՝ մահապարտ–ահաբեկչի պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, 25–ը՝ վիրավորվել Քազիմիա վարչական շրջանում՝ Իմամ Ալի մզկիթից ոչ հեռու։ Երկրի արևելքում 2 ուխտագնաց պայթել է ճանապարհին տեղադրված ականի վրա, ևս մի պայթյուն էլ Բաղդադում է որոտացել։ Ինքնաշեն պայթուցիկը 3 մարդու մահվան պատճառ է դարձել, ևս 8–ը վիրավորվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը