Աշխարհ

13.05.2015 16:25


«Siemens»–ի նախկին ղեկավարն ինքնասպանություն է գործել

«Siemens»–ի նախկին ղեկավարն ինքնասպանություն է գործել

«Siemens» ընկերության նախկին ղեկավարն ինքնասպանություն է գործել Հունաստանի հյուրանոցներից մեկում՝ կրակելով իր վրա։ «Fapnews.ru»–ն հայտնում է, նրա ձեռքում գրություն են գտել, որում նա բացատրել է իր արարքի պատճառները. դրանք տնտեսական են։

«Siemens»–ից աշխատանքից հեռացվելուց հետո նա բացել էր սննդի և անվտանգության համակարգերի վաճառքի իր սեփական ընկերությունը։ Բայց գործերն այնքան էլ բարեհաջող չեն ընթացել, և 4 տարվա մեջ հսկայական պարտքեր են կուտակվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը