Աշխարհ

14.05.2015 19:05


Իր հղիությունից անտեղյակ ուղևորը ծննդաբերել է ինքնաթիռում (տեսանյութ)

Իր հղիությունից անտեղյակ ուղևորը ծննդաբերել է ինքնաթիռում (տեսանյութ)

Քալգարիից Տոկիո մեկնող օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել նշանակետում թռիչքի ժամանակ ծննդաբերած ուղևորուհու պատճառով։

Ադա Հուանն ընկերոջ՝ Ուեսլի Բրենչի հետ Քալգարիից Տոկիո էր մեկնում, երբ անսպասելիորեն ուժգին ցավեր է զգացել որովայնում։ Բորտուղեկցորդուհիները 23–ամյա աղջկան տեղափոխել են ինքնաթիռի բիզնես դասի հատված և ցավազրկող առաջարկել։

«Մենք մտածեցինք, որ դրանք գալարումներ են նրա որովայնում կամ խոց,– ավելի ուշ լրագրողներին պատմել է Բրենչը,– բայց որոշ ժամանակ անց նա ասաց, որ իր միջից ինչ–որ բան ընկավ»։

Հենց այդ ժամանակ երիտասարդը նկատել է երեխայի գլուխը, և հասկացել, որ ընկերուհին ծննդաբերում է, չնայած այդ մասին չգիտեին ո՛չ նա, ո՛չ ինքը։

Բարեբախտաբար, օդանավում երեք բժիշկ է եղել, որոնք ծննդօգնություն են ցուցաբերել աղջկան, երբ ինքնաթիռն անցնում էր Խաղաղ օվկիանոսի վրայով։

Տոկիոյի օդանավակայանում Ադային և նրա նորածին դստերը՝ Խլոյային, դիմավորել է շտապօգնության բրիգադը՝ նրանց վիճակը գնահատելով բավարար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը