Աշխարհ

15.05.2015 17:42


Ավելի քան 10 հազ մարդ է տարհանվել «Germany’s next Topmodel» շոուից (տեսանյութ)

Ավելի քան 10 հազ մարդ է տարհանվել «Germany’s next Topmodel» շոուից (տեսանյութ)

«Germany’s next Topmodel» հայտնի հեռուստաշոուի եզրափակիչ մասն անցկացվում էր Մանհեյմ քաղաքի «ՍԱՊ–Արենա» մարզադաշտում՝ Բադեն–Բյուրտեմբերգ երկրամասում։

«fapnews»–ի փոխանցմամբ՝ տեղական ժամանակով 21:00–ին անհայտ կնոջից կազմակերպիչներն ահազանգ են ստացել մարզադաշտում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ 30 րոպե անց բոլոր հանդիսատեսները՝ ավելի քան 10 հազ մարդ, տարհանվել է մարզադաշտից, իսկ շոուի հեռարձակումը դադարեցվել է։

Սակրավորներն ուսումնասիրել են «ՍԱՊ–Արենայի» ողջ տարածքը, սակայն պայթուցիկ չեն հայտնաբերել։

Գերմանական «Bild»–ն էլ գրել է, որ հանդիսատեսներից մեկը ձերբակալվել է՝ ժյուրիի անդամներից Հայդի Քլումին ռումբով սպառնալու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը