Աշխարհ

18.05.2015 19:27


Մեծ Բրիտանիայում 6–մետրանոց օձաձուկ են բռնել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում 6–մետրանոց օձաձուկ են բռնել (լուսանկարներ)

Ուշագրավ դեպք է տեղի ունցել Մեծ Բրիտանիայում: «Metro»-ի փոխանցմամբ` Պլիմուտ քաղաքի ձկնորսները հսկայական ծովային հրեշ են բռնել, որն ավելի շատ նման է նախնադարյան կենդանու, քան հասարակ ձկան:

Ինչպես պարզվել է, «Հույս» նավի ձկնորսներին հաջողվել է բռնել հազվադեպ չափսեր ունեցող հսկայական օձաձուկ, որի երկարությունը հասնում է 6 մետրի, քաշը՝ 72 կգ–ի:

Հայտնում են, որ Պլիմուտի ձկնորսները գերազանցել են 1995թ. ռեկորդը, երբ ձկնորսների մի այլ խմբի հաջողվել էր 59 կգ քաշ ունեցող օձաձուկ բռնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը