Աշխարհ

19.05.2015 20:40


Ալ Պաչինոն ներողություն է խնդրել նոր ֆիլմում երգելու համար (տեսանյութ)

Ալ Պաչինոն ներողություն է խնդրել նոր ֆիլմում երգելու համար (տեսանյութ)

Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն ներողություն է խնդրել «Երկրորդ հնարավորություն» ֆիլմում երգելու համար։ Գեղարվեստական ժապավենում դերասանը խաղում է էստրադային արտիստ Դեննի Քոլինզի դերը, որի կյանքը փոխել է Ջոն Լենոնի նամակը։

«Ներողություն եմ խնդրում երգիս համար, բայց ես ստիպված էի երգել՝ ըստ սցենարի»,–կատակել է Պաչինոն Լոնդոնում կայացած ֆիլմի պրեմիերային։ Դերասանը նաև պատմել է՝ որքան դժվար է եղել ելույթ ունենալ հանրության առաջ, և թե ինչպես է Նյու Յորքում հանդիպել Ջոն Լենոնին։

«Ես դեմ–դիմաց հանդիպեցի Ջոն Լենոնին, բայց մենք կարծես նավեր լինեինք գիշերվա մեջ. պտտվեցինք իրար շուրջ ու բաժանվեցինք։ Ես երբեք չեմ մոռանա այդ պահը»,–հիշել է դերասանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կինովարձույթում է Ալ Պաչինոյի տրագիկոմիկական բենեֆիսը՝ «Երկրորդ հնարավորությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը