Աշխարհ

19.05.2015 19:40


Իսպանացի տաքսիստը զբոսաշրջիկին է վերադարձրել 7 200 դոլար պարունակությամբ պայուսակը

Իսպանացի տաքսիստը զբոսաշրջիկին է վերադարձրել 7 200 դոլար պարունակությամբ պայուսակը

Իսպանիայում տաքսիստը մոռացկոտ ուղևորին է վերադարձրել 7 200 դոլար պարունակությամբ պայուսակը։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Sur.es»–ին հղումով։

Նշվում է, որ Ֆրանցիսկո անունով տաքսիստը մոտ 900 եվրո է վաստակում, և ապրում է կնոջ ու 15–ամյա դստեր հետ Մալագա քաղաքի երկուսենյականոց բնակարանում։

«Դա ինձ պետք չէ, քանի որ իմը չէ»,–ասել է Ֆրանցիսկոն գտածոյի մասին։ Տաքսիստը պատմել է, որ զբոսաշրջիկին փնտրել է մի քանի օր՝ վերադարձնելու թիկնապայուսակը, որում ոչ միայն այդքան գումար կար, այլ նաև անձնագրեր, թանկարժեք լուսանկարչական ապարատ, պլանշեթ և ժամացույց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը