Աշխարհ

19.05.2015 21:20


Բրիտանացի պատմաբանը պնդում է, որ գտել է Շեքսպիրի միակ դիմանկարը (լուսանկար)

Բրիտանացի պատմաբանը պնդում է, որ գտել է Շեքսպիրի միակ դիմանկարը (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի պատմաբան և բուսաբան Մարկ Գրիֆիթսը պնդում է, որ իրեն հաջողվել է հայտնաբերել անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի միակ իրական դիմանկարը, որը ստեղծվել է, երբ բանաստեղծը դեռ ողջ էր: Այս մասին տեղեկացնում է «Guardian»–ը:

«Սա անհավանական բացահայտում է: Մինչ օրս ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի տեսք ուներ Ուիլյամը Շեքսպիրն իրականում», - թերթի հետ զրույցում հայտարարել է գիտնականը: Ըստ Գրիֆիթսի՝ 33-ամյա Շեքսպիրի միագույն դիմանկարը կարելի է գտնել 1598 թվականի «Բուսագիրք կամ բույսերի ընդհանուր պատմություն» գրքի կազմի վրա:

Գրիֆիթսը հայտնել է, որ քանի որ դիմանկարի տակ բացակայում էր որևէ տեղեկություն այն մասին, թե ով է պատկերված նկարում, գիտնականը ստիպված է եղել ուսումնասիրել զինանշագիտությունը, խորհրդանիշները և ծածկագրերը, որոնք վերաբերում էին Անգլիայում Թյուդորների իշխանության ժամանակաշրջանին:

Երբ 5 տարի առաջ Գրիֆիթսն արել է իր բացահայտումը, որոշել է ստուգել իր եզրակացությունները, ինչի արդյունքում համոզվել է, որ իր բացահայտումը համապատասխանում է իրականությանը:

Նշվում է նաև, որ մինչ այժմ հայտնի էին Շեքսպիրի միայն 2 ճանաչված դիմանկար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը