Տնտեսական

20.05.2015 13:24


Տաքսիստների բողոքի ակցիան չկայացավ

Տաքսիստների բողոքի ակցիան չկայացավ

«ԳԱԼԱ»-ն գրում է, որ այսօր Գյումրիի կենտրոնական հրապարակում նախատեսված էր քաղաքի անհատ տաքսի մեքենաների վարորդների բողոքի ակցիան, որն ինքնաբուխ էր, սակայն ժամանակից շուտ տարածք այցելած ոստիկանները եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկսեցին հատուկ աշխատանք տանել վարորդների հետ՝ նշելով, թե իրենց գործունեությանը խոչընդոտողներ չեն լինի, տուգանքներ չեն կիրառի առաջիկայում, ուստի հավաքվելու նպատակ չկա:

Նույնը նշում էին նաեւ Գյումրիի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման, ինչպես նաեւ ապօրինի շինությունների բաժինների պետերը, ովքեր, հիշեցնենք, որեւէ կապ չունեն տաքսու վարորդների բողոք-դժգոհությունների հետ:

Հավաքը չկայացավ, եւ իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում նշեց, որ համապատասխան ծառայությունների աշխատակիցները հնարավոր ամեն բան արեցին՝ գյումրեցի տաքսիստներին այսօր լռեցնելու համար, քանի որ միեւնույն ժամանակ Գյումրի է այցելում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում

Այս խորագրի վերջին նյութերը