Աշխարհ

20.05.2015 21:19


Կանացի հագուստով մորուքավոր տղամարդը կողոպտել է դեղատունը (տեսանյութ)

Կանացի հագուստով մորուքավոր տղամարդը կողոպտել է դեղատունը (տեսանյութ)

Ամերիկյան Դեթրոյթի ոստիկանությունը որոնում է քաղաքային դեղատներից մեկը կողոպտած անհայտ տղամարդուն, որը փորձել է կին ձևանալ։ «fapnews»–ի փոխանցմամբ՝ չարագործին ճանաչելու համար ոստիկանությունը կատարվածի տեսանյութը տեղադրել է «Facebook»–ի իր էջում։

Ստորև ներկայացված կադրերից երևում է՝ ինչպես է ատրճանակով զինված տղամարդը մոտենում գանձապահին և պահանջում իրեն տալ դրամարկղի ողջ պարունակությունը։ Դեղատան աշխատակիցն, առանց աղմուկ բարձրացնելու, կատարում է հանցագործի պահանջը, որից հետո վերջինն արագ անհետանում է։

Ոստիկանության տվյալներով՝ գողը բարձրահասակ, սևամորթ, մորուքավոր տղամարդ է՝ 30–40 տարեկան։ Հանցանքի պահին նա դրել էր կանացի սև գանգուր կեղծամ, հագել մանուշակագույն զգեստ և սպիտակ կոշիկներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը