Լրահոս

21.05.2015 10:53


«Նաիրիտի» աշխատակիցները կհավաքվեն ՀՀ կառավարության դիմաց

«Նաիրիտի» աշխատակիցները կհավաքվեն ՀՀ կառավարության դիմաց

«Նաիրիտի» աշխատակիցներն այսօր՝ ժամը 11.00–ին, կլինեն ՀՀ կառավարության դիմաց՝ շուրջ երկու տարվա աշխատավարձի պարտքի մարման ժամանակացույցի վերաբերյալ պատասխան ստանալու վարչապետ Հովիկ Աբրահամյանից։

Հիշեցնենք՝ նախօրեին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող նաիրիտցիներին հայտնել էին, որ համապատասխան նամակը, որի բովանդակությունից տեղյակ է նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ուղարկվել է Կառավարության ղեկավարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը