Աշխարհ

22.05.2015 09:40


Կրեմլում չեն մտածում Պուտինի և Կոնչիտայի հանդիպման մասին

Կրեմլում չեն մտածում Պուտինի և Կոնչիտայի հանդիպման մասին

Կրեմլում չեն մտածում ՌԴ նախագահ Վլ. Պուտինի և ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրսթի հանդիպման մասին։ Այս մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների՝ «Կրեմլում մտածո՞ւմ են Կոնչիտայի հետ նախագահի հանդիպման մասին, որը հերթական անգամ ցանկություն է հայտնել զրուցել Պուտինի հետ» հարցին։

Պեսկովը հավելել է, որ Պուտինը տեղյակ է՝ ինչպես է «Եվրատեսիլում» ելույթ ունենում ՌԴ ներկայացուցիչը, սակայն մանրամասներին չի հետևում։

«Բնականաբար, ռուս մասնակցի մասին նորությունները զեկուցվում են նրան՝ օրվա տեղեկատվական ամբողջական պատկերի հետ,–նշել է Կրեմլի ներկայացուցիչը,–և, իհարկե, մանրամասներին նախագահն ի վիճակի չէ հետևել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը