Աշխարհ

22.05.2015 15:27


Ադրբեջանը չի ստորագրել Ռիգայի հռչակագիրը

Ադրբեջանը չի ստորագրել Ռիգայի հռչակագիրը

Ռիգայում ընթացող ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ամփոփիչ հռչակագիրը։ Պատճառը դրանում առկա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումներն են։

Գագաթաժողովը նախագահող Սերջիո Մատարելլա Մոգերինին չնախատեսված ընդմիջում է հայտարարել:

Ավելի ուշ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն «ՏԱՍՍ»–ի հետ զրույցում հայտնել է, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրն ընդունվել է։ Նա նաև նշել է, որ «Ղրիմի բռնակցման» մասին ձևակերպումը մնացել է, և որ առանց դրա հռչակագիրը չէր էլ կարող ընդունվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը