Աշխարհ

25.05.2015 11:00


Կաննի կինոփառատոնի մրցանակակիրների անունները հայտնի են

Կաննի կինոփառատոնի մրցանակակիրների անունները հայտնի են

Հայտնի են դարձել Կաննի 68-րդ կինոփառատոնի մրցանակակիրների անունները։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար Փոքր ոսկյա արմավենու ճյուղին է արժանացել լիբանանցի երիտասարդ ռեժիսոր Էլի Դագերը՝ իր «Ալիքներ-98» 15–րոպեանոց անիմացիոն ֆիլմով։

Ինչպես հայտնում է «ТАСС»-ը, Ոսկյա արմավենու ճյուղը բաժին է հասել Ժակ Օդիարի «Դիպան» ֆիլմին:

«Գրան պրի» մրցանակը ստացել է ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» դեբյուտային ֆիլմը:

Տղամարդու լավագույն դեր մրցանակը ժյուրին շնորհել է ֆրանսիացի դերասան Վենսեն Լենդոնին՝ Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» սոցիալական դրամայում դերակատարության համար:

Կանացի լավագույն դերի համար մրցանակի են արժանացել Ռունի Մարան և Էմանուել Բերկոն: Մարան նկարահանվել է «Քերոլ» ֆիլմում, իսկ Բերկոն՝ «Իմ թագավոր»–ում։

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացել է թայվանցի ռեժիսոր Հոու Սյաոսյանը՝ «Մարդասպանը» ֆիլմի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը