Տնտեսական

25.05.2015 15:40


Նարեկ գյուղի բնակիչներին թույլ չեն տվել փակել Երևան տանող ճանապարհը

Նարեկ գյուղի բնակիչներին թույլ չեն տվել փակել Երևան տանող ճանապարհը

Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչներն այսօր՝ մայիսի 25-ին, հավաքվել են գյուղապետարանի մոտ և պահանջում են փոխհատուցել մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտի վնասները. նրանք փորձել են նույնիսկ ճանապարհը փակել, սակայն թույլ չեն տվել: Այս մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանը:
Սակայն, ըստ գյուղապետի, դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև համապատասխան աշխատանքներ տարվում են:
Հարցին, թե մայիսի 23-ի կարկատահարությունից հետո ոչինչ չի՞ արվել, որ գյուղացիները բողոքում են, և ինչպե՞ս է արձագանքել ՀՀ գյուղնախարարությունը, համայնքապետն ասաց. «Երեկ փոխնախարարն այստեղ է եղել՝ փոխմարզպետի հետ։ Բնակիչներից որևէ մեկը չիմանալով, որ եկել են, գնացել բողոքում են, իրենց հարցրել են, իրենք էլ պատասխանել են: Բայց եկել են, գյուղվարչության պետն իր մասնագետների հետ տարածքում է, հանձնաժողովի հետ շրջում են, վնասի չափը ճշտում են: Ճիշտ է, ժողովուրդը բորբոքված է, իր ունեցվածքը, ապրելու հույսը կորցրել է, նույնիսկ փորձում էին Երևան տանող ճանապարհը փակել, բայց թույլ չտվեցին՝ բացատրելով, որ իրավիճակն ընթացքի մեջ է»:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ի երեկոյան Արարատի մարզի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերի տարածքներում տեղացել է կարկուտ: Տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը