Աշխարհ

26.05.2015 09:44


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քեմերոնի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քեմերոնի հետ

ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հեռախոսազրոււյց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Այս մասին նշվում է Կրեմլի կայքում։

Պուտինը շնորհավորել է բրիտանական կառավարության ղեկավարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի ու Իրաքի զինյալներին հակազդելու անհրաժեշտությունը։

«Գոհունակություն է հայտնվել «վեցնյակի» միջնորդների համատեղ արդյունավետ ջանքերով կայացած իրանական միջուկային խնդրով բանակցությունների կապակցությամբ»,–նշվում է Կրեմլի կայքում։

Զրուցակիցները քննարկել են նաև Ուկրաինայի ճգնաժամը և ընդգծել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը