Տնտեսական

26.05.2015 14:29


«Նաիրիտի» ցուցարարները կմիանան էլէներգիայի թանկացման դեմ պայքարին

«Նաիրիտի» ցուցարարները կմիանան էլէներգիայի թանկացման դեմ պայքարին

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ժամը 11.00–ից ՀՀ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց են անում «Նաիրիտ» գործարանի նախկին ու ներկա աշխատակիցները՝ պահանջելով լուծում տալ աշխատավարձերի պարտքի մարման խնդրին։

Նաիրիտցիների հետ զրույցից տեղեկացանք, որ այս անգամ ևս նրանց չեն ընդունել։ Տեղեկացանք նաև, որ աշխատողները մտադիր են վաղը միանալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին. հատուկ վերնաշապիկներով աշխատակիցները ժամը 18։00-ին Կառավարության մոտից երթով կշարժվեն Ազատության հրապարակ, որտեղ կմիանան ցուցարարներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը