Աշխարհ

26.05.2015 21:35


ՆԱՍԱ-ն հրապարակել է «Curiosity» մարսագնացի արած լուսանկարը

ՆԱՍԱ-ն հրապարակել է «Curiosity» մարսագնացի արած լուսանկարը

ՆԱՍԱ գործակալությունը հրապարակել է «Curiosity» մարսագնացի կողմից ս.թ. մայիսին արված լուսանկարները: Ստացած պատկերների միջոցով գիտնականները նախատեսում են ուսումնասիրել Մարսի երկու տարբեր ժայռերի երկրաբանական կարը:

Ինչպես տեղեկացնում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը, երկու շաբաթ առաջ մարսագնացն արդեն փորձել էր հասնել անհրաժեշտ վայրին, սակայն «Curiosity»-ի անիվները չափից ավելի են սահել ավազի վրա, ինչի պատճառով որոշում էր կայացվել փոխել մարսագնացի ուղին:

Ծրագրի գիտաշխատող Քրիս Ռումելիոթին պատմել է, որ ավելի վաղ «Curiosity»-ն ունեցել է ավազի վրայով տեղաշարժվելու խնդիրներ։ Սակայն այս անգամ մասնագետները կարծիք էին հայտնել, որ սարքը կկարողանա կատարել իր գործառույթները, քանի որ գիտնականներին հաջողվել է ավելի հարթ և ամուր ճանապարհներ ընտրել:

«Մենք փորձել ենք շրջանցել ավազե շերտը՝ հույս ունենալով, որ կգտնենք այնպիսի ճանապարհ, որի վրա ամենագնացի անիվների շղթայակցումն ավելի լավ կստացվի։ Սակայն պարզվել է, որ այդ հատվածը բավական փխրուն է, ինչը մեզ համար անակնկալ էր»,–հայտնել է Ք. Ռումելիոթին։

Տեղի ունեցածից հետո գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են մարսագնացից և «Mars Reconnaissance Orbiter»-ից ստացած պատկերը, որպեսզի ընտրեն նոր ուղիներ: Սա, ըստ մասնագետների, հնարավորություն կտա մարսագնացին ուսումնասիրել համանման երկրաբանական կարը, որը գտնվում է «Curiosity»-ի ներկա դիրքից դեպի արևմուտք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը