Աշխարհ

28.05.2015 09:17


Մարզիկը տեղից շարժել է 30-տոննանոց տունը (տեսանյութ)

Մարզիկը տեղից շարժել է 30-տոննանոց տունը (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Չելյաբինսկ քաղաքում: Ուժային եռամարտի սպորտի վարպետ Էլբրուս Նիգմատուլլինին հաջողվել է տեղից շարժել 30-տոննանոց երկհարկանի ամառանոցը՝ սահմանելով նոր ռեկորդ։ «LifeNews»-ի փոխանցմամբ՝ քաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին հայրենակցի նոր ձեռքբերումը դիտելու համար: Արդյունքում՝ Նիգմատուլլինին ոչ միայն հաջողվել է տեղաշարժել հսկայական կառույցը, այլ նաև մի քանի մետր քաշել այն:

«Երբ ես առաջին անգամ մոտեցա այդ տանը, ընդամենը 30 տոկոսով էի վստահ, որ դա ինձ կհաջողվի։ Սակայն, ինչպես ասում են, աչքերը վախենում են, իսկ ոտքերն՝ անում: Ինքնաթիռ կամ գնացք տեղաշարժելն, իհարկե, «վերջն է», սակայն ոչ ինձ, ոչ էլ հանդիսատեսին դա այլևս հետաքրքիր չէ: Իսկ «պայքարել» անշարժ գույքի հետ և կոտրել այն կարծրատիպը, որ այն անշարժ է, ինձ հետաքրքիր է»,- «Первый областной»–ին հայտնել է Նիգմատուլինը՝ նշելով, որ տունը, որը նա տեղաշարժել է, լիովին նոր էր՝ բոլոր հաղորդակցություններով, սակայն հանուն նոր ռեկորդի՝ տան սեփականատերերը որոշել են դիմել ռիսկի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը