Աշխարհ

29.05.2015 11:00


Միլլեր. «Գազի արդյունահանումը ԵՄ–ում զգալիորեն կնվազի»

Միլլեր. «Գազի արդյունահանումը ԵՄ–ում զգալիորեն կնվազի»

«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ առաջիկա 15 տարում սեփական գազի արդյունահանումը Եվրոպայում զգալիորեն կկրճատվի։ Նվազման ծավալները, նրա խոսքերով, 2030–ին մոտ կկազմեն 80 մլրդ խմ։

Ելույթ ունենալով Եվրոպական գործնական կոնգրեսի կոնֆերանսում՝ Միլլերը նշել է, որ կնվազեն նաև մյուս ավանդական երկիր–մատակարարների խողովակաշարերով Եվրոպա հասնող գազի ծավալները։

Նշենք, որ Եվրոպական գործնական կոնգրեսի անդամներից են այնպիսի խոշոր արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Alcatel, Daimler»–ը, «Deutsche Bank»–ը, «Dresdner Bank»–ը, «BNP Paribas»–ը, «E.ON Ruhrgas»–ը, «ENI»–ն, «ExxonMobil»–ը, «GDF SUEZ»–ը, «MAN Ferrostaal AG»–ն, «Siemens»–ը, «Societe Generale»–ը, «Shell»–ը, «Total»–ը, «Wintershall»–ը, «UBS»–ը և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը